News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ավստրիայի իշխանությունները հրաժարվել են նույնասեռականության հիմքով ապաստան տալ 18-ամյա աֆղանցուն, քանի որ նույնասեռականի նման չի «գործել» կամ «հագնվել», հաղորդում է AFP-ն:

Ավստրիացի պաշտոնյան համարել է, որ աֆղանցուն սեռական կողմնորոշման համար հայրենիքում հետապնդելու հիմքեր չկան:

«Ինչպես դուք եք քայլում, գործում կամ հագնվում, դույզն-ինչ չի մատնանշում, որ կարող եք նույնասեռական լինել»,- գրել է պաշտոնյան: Բացի այդ՝ նա աֆղանցու մոտ «պոտենցիալ ագրեսիա» է նկատել:

Աֆղանցին պնդել է, որ իր՝ ոչ ավանդական կողմնորոշումը գիտակցել է 12 տարեկանում, սակայն պաշտոնյան կարծել է, որ դա «դա շատ վաղ է», հատկապես հաշվի առնելով այն, որ Աֆղանստանում «նորաձեւության եւ գովազդի միջոցով հրապարակային սեքսուալ խթանման տարբերակներ չկան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news