News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թաիլանդական երեք բանկերի կասկածում են 797 մլն բաթ (24 մլն դոլարից ավելի) կրիպտոարժույթով խարդախության մեջ, որին ներգրավված է թաիլանդցի դերասան Չիրապիսիտ Չարավիչիտը: Bangkok Post պարբերականն այսօր հայտնել է, որ Siam Commercial Bank-ը, Bangkok Bank-ը եւ Kasikornbank-ը տեղական իշխանություններին չեն իրազեկել խոշոր դրամական փոխանցումների մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Պարբերականի տեղեկություններով՝ բոլոր գործարքները կապված են խարդախության ճանապարհով ստացված փողերի հետ: Ոստիկանությունից ընդգծել են, որ բանկային ծառայողները չեն հայտնել 2 մլն բաթը (ավելի քան 60 հազար դոլար) գերազանցող գումարների փոխանցումների մասին եւ դրանով խախտել են ֆինանսական ինստիտուտների կանոնները: Անձնակազմը փողերի լվացման դեմ պայքարի վարչությանը պետք տեղեկացներ այդ գործարքների մասին: Հիմա ոստիկանությունը պատրաստվում է բանկերի աշխատակիցներին մեղադրանքներ առաջադրել:

Խարդախման մեխանիզմը բացահայտվել էր, երբ հունվարին Ֆինլանդիայի քաղաքացի 22-ամյա Աարնի Օտավա Սաարիման բողոքով դիմել էր ոստիկանություն: Նա պնդել էր, որ իրեն խաբել են մի խումբ թաիլանդցիներ, որոնց բիթքոինով մկիջոցներ է փոխանցել, եւ նրանք խոստացել են միջոցները ներդնել այլ ընկերություններում՝ ապակենտրոնացված արժույթն օգտագործելով խաղացողների եւ Dragon Coin խաղատան համար: Երիտասարդը կարծում էր, թե գնում է 3 ընկերությունների բաժնեթղթեր եւ ներդնում խաղատան մեջ, սակայն մինչ օրս ոչ մի շահաբաժին չի ստացել:

Ավելի վաղ ոստիկանությունը կալանավորել էր դերասան Չիրապիսիտ Չարավիչիտին, որի դեմ բողոք է ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ