News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Vollebak ընկերությունը աշխարհում առաջին բաճկոնն է թողարկել, որը պատրաստված է գրաֆենի կիրառմամբ՝ ինովացիոն նյութ, որը պողպատից ավելի ամուր է, սակայն միլիոն անգամ բարակ է թղթից: Ինչպես պնդում են այն ստեղծողները՝ եղբայրներ Սթիվ եւ Նիկ Թիդբոլները, իրենց մշակումն օժտված է «ապագայի նյութի» կախարդական հատկություններով. այն հեռացնում է ավելորդ խոնավությունն ու ջերմությունը, ոչնչացնում է բակտերիաները եւ դրա հետ մեկտեղ՝ էլեկտրականություն է հաղորդում, փոխանցում է Vesti-ն: 

Հրաշք բաճկոնը պատրաստված է երկկողմանի նյութից: Արտաքին կողմը պատրաստված է գրաֆենային «նանոպլաստինից» (չմշակված գրաֆիտի եւ պոլիուրետանի միախառնման արդյունքում ստացված թաղանթ) եւ գորշ-պողպատագույն է, աստառը սեւ անփայլ նեյլոնից է:

«Բաճկոնը կարող է ձեր շուրջը հաղորդել ոչ միայն մարմնից եկող ջերմությունը՝ մաշկի ջերմաստիճանը հավասարեցնելու եւ մեծացնելու համար, այլ նաեւ տեսականորեն կարող է պաշարել անսահմանափակ քանակությամբ ջերմություն եւ որպես ռադիատոր աշխատել»,- ասում է Սթիվ Թիդբոլը: Նրա խոսքով՝ Vollebak-ի ստեղծման համար տարիներ շարունակ գիտահետազոտական աշխատանքներ են կատարել, եւ դեռեւս 2 տարի առաջ դրա հայտնվելը անհնար էր:

Արեւոտ օրերին «կախարդական» անձրեւանոցը ջերմությունը կլանում է, իսկ ցուրտ օրերին՝ այն ցրում է մարմնի շուրջը, տաքացնելով գործվածքի ամենասառը հատվածները: Բաճկոնը պատրաստվել է առանց կարերի՝ դրա մասերը կտրվել են լազերի միջոցով եւ հերմետիկորեն իրար են միացվել ջերմային եղանակով: Vollebak նորույթը կարելի է գնել 695 դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ