News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսին Թուրքիան կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները, ուստի դուրս է մնացել ամերիկյան գանձապետական արժեթղթերի խոշորագուն բաժնետերերի ցուցակից: Այս մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Հաշվետու ամսում ամերիկյան պետպարտքում Անկարայի ներդրումները կրճատվել են մինչեւ 28,8 մլրդ դոլար, մինչդեռ մայիսին ցուցանիշը կազմում էր 32,6 մլրդ դոլար: Անցյալ տարվա նոյեմբերից Թուրքիան իր ներդրումները անընդհատ նվազեցրել է: Այդ ժամանակ դրանց ծավալը կազմում էր 61,2 մլրդ դոլար, այսինքն՝ ավելի քան 2 անգամ ավելի շատ, քան հիմա:

Ռուսաստանը ցուցակը լքել էր դեռեւս մայիսին, երբ ԱՄՆ պետական բաժնետոմսերում իր ներդրումները կտրուկ կրճատել էր՝ 48,7 մլրդ-ից մինչեւ 14,9 մլրդ դոլար: Հունիսին ամերիկյան պետական պարտքում ներդրումները մայիսի համեմատ չեն փոխվել:

Հունիսի արդյունքներով ցուցակի առաջատարն է շարունակում մնալ Չինաստանը. նրա ներդրումները գնահատվում են 1,179 տրլն դոլար, ինչը մայիսի համեմատ 0,4 տոկոսով քիչ է: Երկրորդ հորիզոնականում է Ճապոնիան՝ նախորդ ամսվա համեմատ ներդրումները կրճատվել են 1,75 տոկոսով եւ գնահատվում են 1,03 տրլն դոլար: ԱՄՆ պետական պարտքի մեծությամբ երրորդ բաժնետերը Բրազիլիան է, որի ներդրումները կազմում են 300,1 մլրդ դոլար (մայիսի համեմատ 0,3 տոկոսով աճ):

Վերջին շրջանում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ վատթարացել են առեւտրային մաքսատուրքերի սահմանման եւ ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով, ում Թուրքիայի իշխանությունները կալանավորել են դեռեւս 2016 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ