News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ջորջիայի Տոխնոլոգիական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները գտել են Երկրի վրա ամենաարագ էակին: Դա միաբջիջ որդն է՝ Spirostomum ambiguum անվանումով: Նա ընդամենը 4 մմ երկարություն ունի եւ զարգացնում է մինչեւ 724 կմ/ժամ արագություն: Դրա համար պարզագույն օրգանիզմը 60 տոկոսով սեղմվում է եւ կրակում ինչպես զսպանակը, հայտնում է Georgia Tech-ը:

Հետազոտողներն ուսումնասիրում են այս էակի արագության բնույթը: Այդ գիտելիքները, հնարավոր է, կօգնեն փոքրագույն արագընթաց ռոբոտների ստեղծմանը, որոնք էներգիայի մեծ ծախս չեն պահանջի: «Կարծիք կա, որ բջիջներն ուղղակի հեղուկով պարկիկներ են, որոնցից կազմված է հյուսվածքը, սակայն Spirostomum-ը մեր իմացած բոլոր բջիջներից տարբերվում է»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից Սաադ Բհամլան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ