News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օգյուստ Ռոդենի ստեղծած արձանիկը Կաննի աճուրդում վաճառվել է 108 հազար եվրոյով: Այս մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Besch Cannes Auction աճուրդի տունը:

Գործակալության տեղեկություններով՝ Ռոդենը ժամանակին արձանիկը նվիրել էր իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեին: Ստեղծագործությունը թվագրված է 1896 թվականով, որի վրա Ռոդենն իր ձեռքով գրառում է կատարել. «Մեծ վարպետ Կլոդ Մոնեին»:

Արձանիկը ձեռք է բերել Փարիզի Marmottan Monet թանգարանը, որը ֆրանսիացի իմպրեսիոնիստների ստեղծագործությունների մեծ հավաքածու ունի:

Ռոդենի ստեղծագործությունը աճուրդի էին դրել Կլոդ Մոնեի ժառանգները: Ներկայացված լոտերի թվում էին նաեւ նկարչի 9 նկարներ: Դրանցից որոշների գները 20 հազար եվրոյից անցել են: Ներկասրվակներով տուփը, որից օգտվել է նկարիչը, դրա նոր տերը ձեռք է բերել 8,4 հազար եվրոյով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ