News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մեկնաբանել է նույնասեռականների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպը:

Ինչպես հաղորդվել էր ավելի, օրերս քաղաքացիների ահազանգով (ավելի ուշ հայտնի դարձավ, որ՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման անձանց) քաղաքացի էր բերման ենթարկվել: «Տուժած» կողմը հավաքվել էր ոստիկանական բաժանմունքի մոտ եւ որոշել էր «լուծել հարցերը» իրենց վիրավորած անձի հետ: Կանանց հագուստներով նույնասեռականները ներխուժել էին ոստիկանական բաժանմունք: Ամենայն հավանականությամբ, կանացի հագուստը շփոթեցրել էր ոստիկաններին, եւ ակտիվ դիմադրություն չէր եղել: Արդյունքում, միջադեպ տեղի ունեցավ արդեն ոստիկանական բաժանմունքում, որի ընթացքում երկու ոստիկան տուժեց:

Լրագրողների հետ զրույցում ոստիկանապետը հավաստիացրեց, որ միջադեպը ամենեւին չի նշանակում, որ ոստիկանությունը ի զորու չէ պաշտպանվել: Հարցն այն մասին, մտադի՞ր են արդյոք Ոստիկանությունում ծառայողական հետաքննություն սկսել ոստիկանների գործողությունների հետ կապված, զարմանք առաջացրեց Օսիպյանի մոտ. «Դրա համար դեռ որեւէ պատճառ չեմ տեսնում»,- նշեց Օսիպյանը:

Ըստ նրա՝ ոստիկանությունը հանդուրժողականություն է ցուցաբերել, եւ դա ամենեւին պետք չէ որպես թուլության դրսեւորում որակել: «Եթե որեւէ մեկը փորձի ներխուժել ոստիկանության բաժին, նա ադեկվատ պատասխան կստանա։Ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա և կարող է պաշտպանել եւ իրեն, եւ քաղաքացիներին։ Դա չի նշանակում, որ եթե մեկ-երկու քաղաքացու նկատմամբ ոստիկանությունը դրսևորել է հանդուրժողականություն և նրանք, օգտվելով այդ առիթից, մուտք են գործել ոստիկանության բաժին, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը տվյալ պահին թույլ է։ Այդպիսի բան չկա, ոստիկանությունը եղել է և կա ուժեղ, և որևէ մեկը չմտածի,որ կարող է ներխուժել ոստիկանության բաժանմունք. նա կստանա օրենքի ուժով համապատասխան գնահատական», - վստահեցրեց Օսիպյանը՝ անտեսելով այն հանգամանքը, որ կողմնակի անձանց խումբն արդեն իսկ հարձակում է գործել ոստիկանական բաժանմունքի վրա եւ մարմնական վնասվածքներ է հասցրել ոստիկաններին:

Հարցին՝ արդյո՞ք անհեթեթ չէ, որ նոր Հայաստանում նույնասեռականները ծեծում են ոստիկաններին, Օսիպյանը նշեց, որ «մի քանի սխալ շարժում դեռ չի նշանակում, որ ծեծում են»:

Կանացի հագուստով տղամարդիկ ոստիկանության բաժին են ներխուժել

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ