News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը զգալիորեն սահմանափակում է օտարերկրյա գնորդների կողմից առկա անշարժ գույքի ձեռքբերման հնարավորությունները: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով երկրի կառավարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը:

Հիմնական խնդիրը, որի լուծումը պետք է դառնա նոր օրենքը, անշարժ գույքի գների նվազումն է, իսկ դրանք վերջին 10 տարվա ընթացքում կրկնապատկվել են Օքլենդի համար եւ աճել են 60 տոկոսով ընդհանուր առմամբ ամբողջ երկրում: Սա նաեւ թույլ կտա կրճատել անօթեւան նորզելանդացիների թիվը: Հիմնական սահմանափակումները կվերաբերեն նրանց, ով Նոր Զելանդիայում անշարժ գույք գնելը չի դիտարկում որպես երկրում ապրելու հնարավորություն:

«Սա կարեւոր քայլ է, որը սեփական տուն ունենալու երազանքն իրականություն կդարձնի բազմաթիվ  նորզելանդացիների համար,- մեջբերում է կառավարական կայքը ֆինանսների փոխնախարար Դեվիդ Փարքերին:- Կառավարությունը համոզված է, որ մեր անշարժ գույքը, որտեղ էլ այն գտնվի եւ ինչպիսին էլ լինի՝ ծովափնյա առանձնատուն, թե համեստ տնակ արվարձանում, նախեւառաջ պետք է նախատեսված լինի նորզելանդացիների համար, այլ ոչ թե՝ հարուստ օտարերկրացիների»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ