Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ռուսական քաղաքացիություն չունեն:
«Նրանց ռուսական քաղաքացիության մասին խոսակցությունները ասեկոսեներ են: Մենք հարցումներ ենք կատարել: Ունեցած տեղեկություններով՝ դրանք ասեկոսեներ են»,- հայտարարեց Սասուն Խաչատրյանը:
Միքայել Հարությունյանը եւ Յուրի Խաչատուրովը մեղադրվում են Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով: