News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ Վերաքննիչ  դատարանի՝  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշման շուրջ ՀՔԾ հայտարարությունը մարդկանց զգացմունքների հետ խաղալու եւ մանիպուլյացիայի միջոց է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Ժողովուրդը հայտնվել է դատավորի կարգավիճակում, սակայն լավ դատավորը լսում է 2 կողմերին էլ: ՀՔԾ-ն խոսում է ամբողջ ժողովրդի եւ պետության անունից, սակայն չի կարելի ՀՀ անունից դատական ակտը համարել ապօրինի։ Նման հայտարարարությունները իրենք իրենցով ապօրինի են: Առավելագույնը պետք է ասեին, որ համամիտ չեն, ցանկանում են բողոքարկել»,–նշեց փաստաբանը՝ կարծիք հայտնելով, որ այդպես ՀՔԾ–ն ցանկանում է հաճոյանալ իշխանություններին:

Ալումյանի համոզմամբ՝ սա մարդկանց զգացմունքների հետ խաղալու եւ մանիպուլյացիայի միջոց է. «Սա բիրտ ճնշում է նաեւ դատավորի նկատմամբ, ընդ որում՝ խոսքը քրեական գործերով ազնվագույն դատավորի մասին է, չի կարելի նման բան անել, սա անթույլատրելի է»:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից  հրավիրված մամուլի ասուլիսը տապալվեց մի խումբ ցուցարարների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ