News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Որոշումն այն մասին, թե ինչ չափով պետք է հրապարակվի տխրահռչակ «0038» հրամանը, ընդունում է Պաշտպանության նախարարությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը:

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ հրամանն ամբողջությամբ չի հրապարակվում, Խաչատրյանը հայտարարեց, որ հրամանը տվել է պաշտպանության նախարարը (Միքայել Հարությունյանը), ուստի այն հրապարակելու իրավունքը այս գերատեսչությանն է պատկանում»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, ըստ ՀՔԾ-ի՝ հրամանը ստորագրել է պաշտպանության նախարարը՝ ի կատարումն գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրած խնդրի: Սահմանադրության համաձայն՝ այդպիսին հանդես էր գալիս նախագահը:

ՀՔԾ ղեկավարը նաեւ հայտնեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը փաստացի պատկանող գործարանում հայտնաբերված զենքի եւ սպառազինության փորձաքննությունը շարունակվում է, ստուգվում են բոլոր վարկածները՝ կապված 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին որոշ զինված խմբերի մասնակցության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քոչարյանը մարտի 1-ի մասին. Պատասխանատվություն են կրում նրանք, ովքեր արմատականացրել էին իրավիճակը
«Մենք հասարակութայնը չենք բաժանում: Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործիչների մասին...
Կոստանյանը կասկածում է Քոչարյանի գործով դատախազական պատշաճ հսկողությանը
ՀՀ Սահմանադրությամբ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից, այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է...
Հայտնի է ՄԻԵԴ-ում Մարտի 1-ին վերաբերող առաջին գործերի քննության օրը
Սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․ մարտի 1-ի դեպքերին։ Ավելի կոնկրետ, սրանք այդ օրվա վաղ առավոտյան դեպքերին վերաբերող գործերն են…
Հիշեցում. «Բարգավաճ Հայաստանից» պատգամավորների մեծ մասը չի մասնակցել արտակարգ դրության մասին քվեարկությանը
Նրա խոսքով, այդ օրերին երկրում իրավիճակն այնպիսին էր, որ եթե արտակարգ իրավիճակ չհայտարարվեր, ապա զոհերի թիվը կավելանար...
«Գործը ջուր է». Վանեցյանը Փաշինյանին փոխանցել է դատական իշխանության ներկայացուցչի ասածը
Այդ պահին շատ կարեւոր է, թե վարչապետի տված խոստումն այդ պայմաններում քանի կոպեկի արժեք ունի...
Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործոն Հայաստանում գոյություն չունի․ Նիկոլ Փաշինյան
Սա իրենց թաղի, քուչի կռիվ չէ, որտեղ պարտվողները հեռանալիս ասում են՝ դե, դու կփոշմանես հլը, կտենաս՝ ինչ կլինի...
Partner news