News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ԱՄՆ դոլարը կրկին սկսել է ամրապնդվել: Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ օգոստոսի 14-ին, դոլարի փոխարժեքը ռեկորդ  սահմանեց ընթացիկ տարվա համար` 68,22 ռուբլի: Սակայն հաջորդ օրը՝ չորեքշաբթի, աճը փոխարինվեց  անկումով (1 դոլարի համար 1.47 ռուբլիով ) եւ դոլարի փոխարժեքը  «թուլացավ»   մինչեւ 66.75 ռուբլի:

Դա մեզ հույս  տվեց արժույթների փոխարժեքների դինամիկայի դրական փոփոխության համար: Մանավանդ, որ հինգշաբթի Կենտրոնական բանկը ավելի էր նվազեցրել դոլարի պաշտոնական փոխարժեքը (0.38 ռուբլիով)` մինչեւ  66.37 ռուբլի: Սակայն օգոստոսի 16-ին բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ուրբաթ՝ օգոստոսի 17-ին, աճեց 0,52 ռուբլով եւ հասավ 66,89 ռուբլու:

ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումների դինամիկայի վրա Ռուսաստանում դոլարի ամպրապնդման ազդեցության մասին, ավելի վաղ արդեն նշվել էր: Բացի փոխանցումներից, խնդիրներ կծագեն (եւ արդեն ծագել են) հայրենական ապրանքների արտահանման համար, այդ թվում եւ հատկապես կոնյակի համար:

Ըստ նախորդ տարվա մաքսային տվյալների, Հայաստանից Ռուսաստան արտահանման ընդհանուր ծավալում ոգելից խմիչքները (այդ թվում կոնյակը) կազմել են ավելի քան 32 տոկոս: Այսինքն, Ռուսաստան մեր արտահանման գրեթե մեկ երրորդը ապահովել են ոգելից խմիչքները, այսինքն՝ փաստացի կոնյակը:

Հարկ է նշել, որ նշված ապրանքային խումբը Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում ավանդաբար զբաղեցնում է վարկանիշի առաջին տեղերը: Ընդ որում, ոգելից խմիչքների արտահանման մեջ Ռուսաստանի բաժինը բավականին բարձր է` անցյալ տարի գրեթե 86 տոկոս: Ստացվում է, որ հենց ռուսական շուկան է ապահովում Հայաստանից դուրս կոնյակի լայնածավալ վաճառքը:

Տարիներ առաջ (2014 թվականին), ռուբլու կտրուկ թուլացումից հետո, կոնյակի արտահանողները լուրջ խնդիրներ  ունեցան Ռուսաստանում դրա վաճառքի հետ: Այդ ժամանակ իրավիճակը հաջողվեց շտկել հիմնականում բարձրացնելով համեմատաբար ցածր գներով սովորական կոնյակների (մատչելի ռուսական միջին դասի համար՝ հայկական կոնյակի հիմնական գնորդի) մասնաբաժինը: Սակայն այժմ այս հարցը նորից սրվել է:

Այս ոլորտի մասնագետի խոսքով, գարնանը Ռուսաստանում կոնյակի վաճառքի դրական դինամիկա կար, սակայն հետո (ռուսական ռուբլու թուլացումից հետո) անկում նկատվեց՝ մոտ 10 տոկոսով: Այս փաստն արդեն հասցրեց անդրադառնալ ոլորտի վրա: Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն, հունվար-հունիսին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալը տարեկան կտրվածքով նվազեց մոտ 12 տոկոսով:

Ռուսաստանում կոնյակի վաճառքի դանդաղեցման հետեւանքները, բնականաբար, չեն սահմանափակվի դրա արտադրության ոլորտով եւ շղթակայական ռեակիցայով կազդեն խաղողագործության վրա: Շատ ֆերմերների համար խաղողի վաճառքը իրենց տնեսությունից ստացվող եկամուտների կարեւոր մասն է: Կոնյակի եւ գինու արտադրության գործարանները նրանցից մեծ խմբաքանակներով խաղող են ձեռք են բերում:

Այսպես՝ անցյալ տարի, ֆերմերները վաճառեցին իրենց խաղողի 88 տոկոսը: Պետք է նշել, որ սա մեր երկրի գյուղատնտեսության համար բավականին բարձր ցուցանիշ է: Հասկանալի է, որ այս շրջանում մթերումների ծավալի հնարավոր կրճատումը լուրջ ազդեցություն կունենա խաղողագործների եկամուտների վրա:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ