News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը

Մալայզիայի Գերագույն դատարանը մերժել է պաշտպանության խնդրանքը արդարացնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբայր Կիմ Չեն Նամի սպանության համար  երկու հիմնական մեղադրյալներին:

Դատարանը Շահ Ալամում տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ ամառային ընդմիջումից հետո որոշում է կայացրել շարունակել դատավարությունը Ինդոնեզիայի 26-ամյա քաղաքացի Սիթի Այսիայի եւ եւ 29-ամյա վիետնամուհի Դոան Թհի Հուոնգի գործով, փոխանցում է DW-ն:

Ամբաստանյալների փաստաբանները պնդում են, որ նրանք չգիտեին թունավորման ծրագրերի մասին: Ըստ նրանց՝ կանայք կարծում էին, որ իրենք մասնակցում են թաքնված տեսախցիկի հեռուստահաղորդման նկարահանումներին եւ չէին կասկածում, որ հեղուկը, որը լցրել են տղամարդու դեմքին, թունավոր է եղել:

Կանայք արդեն յոթ ամիս ձգվող դատավարության հիմնական մեղադրյալներն են. նրանց մահապատիժ է սպառնում: Մեղադրող կողմի համաձայն՝ Կուալա Լումպուրի օդանավակայանում հետեւի կողմից մոտենալով Կիմ Չեն Նամին, կանայք թունավոր հեղուկ են լցրել նրա դեմքին: Այն փաստը, որ դա հենց նրանք են եղել, ապացուցում են օդանավակայանում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Մալայզական իշխանությունների կողմից կատարված հետաքննությունը ցույց է տվել, որ սպանությունը հետեւում է կանգնած են ԿԺԴՀ իշխանությունները: Հանցագործության կազմակերպման մեջ քննիչները Հյուսիսային Կորեայի մի քանի քաղաքացու էին կասկածում՝ պետական անվտանգության նախարարության եւ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին, սակայն նրանցից որեւէ մեկին ձերբակալել չէր հաջողվել: ԱՄՆ-ն եւս Փհենյանին է մեղարդել Կիմ Չեն Նամի թունավորման համար եւ այդ հիմքով նոր պատժամիջոցներ էր սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը