News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համագործակցել է ռուսների հետ եւ այժմ հուսահատորեն փորձում է դադարեցնել հատուկ դատախազության հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանը, որի մուտքը գաղտնի նյութերին նախօրեին Թրամփի հրամանով հետ էր կանչվել։

Բրենանը պնդում է, որ Թրամփի նախընտրական շտաբը ռուսների հետ դավադրություն է կազմակերպել։ Նա գտնում է, որ Թրամփի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ–ի հետ ոչ մի դավադրություն չի եղել, անհեթեթություն է։ «Թրամփը հուսահատության գիրկն է ընկել, որ պաշտպանի իրեն եւ նրանց, ովքեր իր կողքին են, այդ պատճառով նա քաղաքական որոշում է կայացրել՝ հետ կանչելով գաղտնի նյութերին մուտքի իմ թույլտվությունը՝ փորձելով վախեցնել նրանց, ովքեր կհամարձակվեն նրան մարտահրավեր նետել»,–կարծում է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ