News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի խորհրդարանում օգոստոսի 16-ին սենատոր Էրիկ Աբեցը Վերին պալատում ելույթ է ունեցել՝ հույս հայտնելով, որ Ավստրալիան կաջակցի աշխարհի հայերի ողբերգությունը ճանաչելու և հատուցելու նվիրական գործին, ինչպես իր նախահայրերն են արել 100 տարի առաջ՝ նրանց սնունդ տրամադրելով, աջակցություն և օգնություն ցուցաբերելով: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

«Ձերբակալություններ, բանտարկություններ, բռնաբարություններ, մահվան երթեր, երեխաների հպատակեցում և էլի շատ բաներ են տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ընթացքում: Այս փաստագրված վայրագությունները չափազանց երկար են անուշադրության մատնվել»,- ասել է սենատորը: Նա նաեւ նշել է, որ Ավստրալիան դեռևս պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Ականատեսի տվյալներ ունենք հենց մեր՝ ավստրալացի ծառայողների կողմից, որոնք այդ պահին այնտեղ էին, ինչպես և ռազմական թղթակիցներն ավելի քան 100 տարի առաջ: Հավանաբար, Գալիպոլի թերակղզում իշխանությունները լռեցրել են դատապարտման ձայնը՝ ուղղված 1915 թվականի կազմակերպված պաշտոնական քաղաքականության դեմ, որը տեսել է Օսմանյան կայսրությունից հայերի տեղահանությունը: Ես վստահ եմ, որ արդարությունը գերակշռում է, և որ, ի վերջո, հայերի համար արդարությունը կհաստատվի: Բայց ես նաև գիտեմ, որ ուշացած արդարությունը հավասարազոր է արդարության մերժման: 103 տարվա ուշացումը, հերքումը և կեղծ արդարացումները պետք է վերացվեն՝ հօգուտ ընդունման, ճանաչման և ներման: Հույս ունեմ, որ Ավստրալիան այս արդար գործի առաջամարտիկներից կլինի, որով կճանաչվի և կփոխհատուցվի աշխարհի հայերի վիշտը, ինչպես մեր նախնիներն են արել՝ 100 տարի առաջ ուտելիք և օթևան տրամադրելով»,- ասել է նա:

Ավստրալիայում Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Աբեցին Հայոց ցեղասպանության կապայցությամբ բարոյական դիրքորոշման և արդար քայլի համար՝ անհամբեր սպասելով այն օրվան, երբ Ավստրալիան կմիանա մարդասիրական այդ գործին և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ