News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

The New York Times-ի ընթերցողները քննադատել են Թուրքիայի նախագահին  ավտոկրատ և կրոնապետական կառավարման համար: Թերթի կայքում ներկայացված են խմբագրությանն ուղարկված մի շարք նամակներ, որտեղ ընթերցողները նաեւ իրենց զայրույթն են հայտնում օրերս թերթում տպագրված Էրդողանի հեղինակած հոդվածի կապակցությամբ։

Կալիֆորնիայից Սթիվեն Փեչդիմալջիի կարծիքով՝ հատկանշական է այն, որ Թուրքիայի նախագահը քննադատում է ԱՄՆ-ին՝ դաշնակցի հասցեին կոշտ սպառնալիքներ հնչեցնելու համար, երբ Անկարան իր արտաքին քաղաքականություն մեջ առաջնորդվում է նույն սկզբունքներով, հատկապես, երբ խոսքը մարդու իրավունքների մասին է: «Պարզապես վերցնենք Հայոց ցեղասպանության օրինակը: Տարիներ շարունակ Թուրքիան դատարկ սպառնալիքների միջոցով վախեցրել և սպառնացել է ԱՄՆ կառավարությանը, որպեսզի թույլ չտա պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիայի դերը»,- գրում է նա:

Նրա կարծիքով՝ Էնդրյու Բրանսոնի դեպքը պարզապես կրկին վկայում է դաշնակիցների նկատմամբ Թուրքիայի ճնշող և անհեռատես վարքագծի մասին, ուստի Էրդողանը զրպարտելուց առաջ լավ կանի՝ հայելու մեջ նայի:

Նյու Ջերսիից Նիկոլաս Նիկոլաուն էլ գրում է, որ Էրդողանը պարտադրում է ԱՄՆ-ին խաղալ իր կանոններով, հակառակ դեպքում՝ նա «նոր ընկերներ» կգտնի, որ Ամերիկայի և այլ պետությունների բնակիչները պետք է վախենան այս հայտարարությունից, որ նա իր ռեժիմը համարում է ժողովրդավարական, չնայած Թուրքիան նրա կառավարմամբ դեռ շատ հեռու է ժողովրդավարական համարվելուց:

«Եթե Էրդողանը ցանկանում է միանալ ԵՄ-ին և վաստակել միջազգային հանրության հարգանքը, նա պետք է երկու հասարակ, բայց շատ կարևոր բան անի: Առաջին հերթին նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ երկրորդ՝ թուրքական զորքերը պետք է հեռանան Կիպրոսից, և նա պետք է աջակցի Կիպրոսի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է ընթերցողը:

Բրուքլինից Դենիս Միդլբրուքսը իր նամակում նշում է, որ անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանգիստ նայում էր, թե ինչպես են իր թիկնապահները բռնություն գործադրում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ, մինչդեռ Թրամփն այդ առիթով ոչինչ չձեռնարկեց:

Նյու Յորքից Նելսոն Մարանսն էլ գրում է. «Թուրքիայի անկմանը սկիզբ դրվեց 2003 թվականին Էրդողանի հաղթանակով. նա այդ ժամանակ թաքցրեց իր գլխավոր նպատակը, որով ցանկանում էր Թուրքիան աշխարհիկ ժողովրդավարական պետությունից վերածել ավտոկրատ բռնապետական կրոնապետության... Նա հեռացել է ԱՄՆ-ից՝ աջակցելով ՀԱՄԱՍ-ին, ճնշելով քրդական խաղաղ խմբերին, էլ չխոսենք Ռուսաստանի հետ դաշնակցելու մասին.... Բարեբախտաբար, ԱՄՆ-ն ուշքի է գալիս և պատժամիջոցներ սահմանում այս ազգի դեմ, որն այլևս չպետք է ՆԱՏՕ-ի անդամ լինի և շարունակի մեր ռազմական դաշնակիցը լինել: Էրդողանի շանտաժը չպետք է և չի կարող ազդեցություն ունենալ, եթե մենք վճռական լինենք: Թուրքիայի անկման մեղավորն Էրդողանն է, և այն կշարունակվի, քանի դեռ Թուրքիան այդ բռնապետի տիրապետության տակ է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ