News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆինանսական ճգնաժամը Թուրքիայում դեռ առջեւում է, գտնում է Principal Global Investors ընկերության գործադիր տնօրեն Ջիմ Մակկոգանը։

«Կարծում եմ՝ մենք կտեսնենք թուրքական լիրայի շատ արագ եւ բավականին կտրուկ վերականգնում, սակայն սա այդքան էլ լավ միտում չէ, եւ ես կասկածում եմ, որ ճգնաժամը դեռ առջեւում է, քանի որ իշխանությունները ոչինչ չեն արել իրավիճակը փոխելու համար»,–հայտարարել է Մակկոգանը  CNBC–ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի ԿԲ–ն պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի, որոնք կդանդաղեցնեն տնտեսական աճը, սակայն կօգնեն ամրապնդել լիրան. «Դա նաեւ կարող է  բերել առեւտրային հավասարակշռության դեֆիցիտի կրճատմանը կամ բյուջետային դեֆիցիտի»,–ենթադրել է Մակկոգանը՝ մատնանշելով քաղաքականության առավել հիմնարար փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են լիրայի կայունացման համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ