News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների պետական խորհուրդը հրաժարվել է ընդունել, որ պաստաֆարիանյան համայնքը, որն իրեն անվանում է «Թռչող մակարոնային հրեշի եկեղեցի», կրոնական կազմակերպություն է եւ թույլ չի տվել համայնքի անդամներին փաստաթղթերի լուսանկարներում գլխին քամիչ հագցրած լուսանկարվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Dutch News-ին:

Նեյմեգեն քաղաքի իշխանությունները մերժել են պաստաֆարիանյան համայնքի անդամին փաստաթղթերի լուսանկարներում գլխին քամիչ հագցրած լուսանկարվել: Սակայն կինը սա համարել է կրոնի ազատության իրավունքի ոտնահարում: Ավելի ուշ Նիդերլանդների պետական խորհուրդը վճռել է որ, որ քաղաքի իշխանությունների որոշումը ճիշտ է, քանի որ պաստաֆարիանիզմը կրոն չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ