News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: Այս մասին հայտնում են Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:

Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 13:30-15:00-ն, Հայաստանի նկարիչների միության տանը (Երեւան, Աբովյան 16), հուղարկավորությունը` Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում: 

Նիկողոսյանը մահացել է օգոստոսի 10-ին:

Նա ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզի Նալբանդյան) գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը:

1944 թվականից ապրել եւ ստեղծագործել է Մոսկվայում:

Նիկոլայ Նիկողոսյանը հայ եւ համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, հռչակավոր քանդակագործ, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում՝ տասնամյակներ ի վեր ուղենիշ հանդիսանալով քանդակագործների եւ արվեստագետների համար:

Քանդակագործության եւ կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, Նիկոլայ Նիկողոսյանը 2009 թվականին պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ