News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ, երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անհիմն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, ասուլիսի ժամանակ ասաց նախկին դատավոր Պարգև Օհանյանը:

Նրա կարծիքով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է բեկանի այդ որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումը:

Նախկին դատավորի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործով հիմնավոր չէ խոսել անձեռնմխելիությունից:

«Չի կարող անձը լինել անպատժելի, ով ուզում է՝ լինի: Չէ՞ որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս պարագայում խոսել անձեռնմխելիությունից, իհարկե, հիմնավոր չէ: 1995-ի, նաև 2005-ի Սահմանադրության մեջ կար, բայց չկա գործող Սահմանադրության մեջ, որ ՀՀ նախագահը կարգադրություններ և հրամանագրեր է հրապարակում, որոնք պետք է չհակասեն Սահմանադրությանը: Սա էլ է խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, որից հիմա կառչում են, չեն բխել իր կարգավիճակից: Կարգավիճակից կբխեին, եթե բխեին օրենքից՝ կարգավիճակով իրեն վերապահված լիազորություններից»,- ասաց նա:

Նախկին դատավորը նշեց, որ բանակը չէր կարող գործել առանց ռազմական դրություն հայտարարելու, դրա հիմքերը, սակայն, չեն եղել:

«Ուստի ակնհայտ է, որ նախագահի գործողությունները չեն բխել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններից և, հետևաբար, իր կարգավիճակից»,- ասաց Պարգեւ Օհանյանը:

Դատավորը նկատեց, որ այս գործով քննիչները շատ են շտապում, նրանք սկզբում անձին կալանավորում են, հետո սկսում են քննություն անցկացնել:

«Նրանք նախ պետք է բավարար հիմքեր ձեռք բերեն, կատարեն բոլոր գործողությունները, հետո միայն լուծեն անձի խափանման միջոցի հարցը: Ամեն դեպքում՝ դիմացինը մարդ է, և ամենաբարձրն են դասվում մարդու իրավունքները»,- հավելեց նախկին դատավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ