News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայում տնտեսական կայունությունը կարեւոր նշանակություն ունի Ֆրանսիայի համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով նախագահական աշխատակազմում իր աղբյուրներին։

Երկու երկրների առաջնորդները քննարկել են Անկարայի եւ Փարիզի միջեւ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցեր: Էրդողանն ու Մակրոնն ընդգծել են Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական, առեւտրային հարաբերությունների ու փոխադարձ ներդրումների ընդլայնման կարեւորությունը:

Զրուցակիցները համաձայնության են եկել Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի եւ նրա ֆրանսիացի գործընկերոջ միջեւ հնարավորինս կարճ ժամկետներում հանդիպում անցկացնելու հարցի շուրջ։

Բացի այդ, Էրդողանն ու Մակրոնը կարծիքներ են փոխանակել Սիրիայում իրավիճակի շուրջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ