News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիայի (OPIC) փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը  այլ պաշտոնատար անձանց հետ վերջերս այցելել էր Երեւան Հայաստանի տնտեսությունում ամերիկյան ներդրումները ակտիվացնելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բոհիգյանը պատմել է այցի նպատակի եւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ապագայի մասին:

Ո՞րն է Հայաստան կատարած ձեր այցի նպատակը: Հայաստանում կատարվված վերջին փոփոխությունները բարենպա՞ստ են ներդրումների շարունակման համար:

Մասնավոր օտարերկրյա ներդրումների կորպորացիայի (OPIC) նպատակը ժողովրդավարության եւ բարգավաճման զարգացման աջակցությունն է: Հայաստանում այս գարնանը հեղափոխությունից հետո ժողովրդավարության հանձնառություն է՝ այն ինչին ԱՄՆ-ն ցանկանում է աջակցել 21-րդ դարի վենչուրային տնտեսություն ստեղծելու համար, 21-րդ դարի  ժողովրդավարության համար: Մենք ուրախ էինք հանդիպել Հայաստանի կառավարության, գործարար համայնքի ներկայացուևցիչների հետ: Մենք ցանկանում ենք Հայաստանի բարգավաճման համար մասնավոր հատվածի հետ աշխատել:

 ԱՄՆ-ի կառավարությունը  գոհունակությամբ նշում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին եւ գոհ է տնտեսական բարեփոխումների առաջընթացից: Մենք շարունակում ենք ձեր երկրում աճող հետաքրքրություն տեսնել: Կառավարությունը պետք է աշխատի բոլոր  հայերի համար արդար տնտեսություն ապահովելու նպատակով ինչպես նաեւ ընտրություններ, որոնք կլինեին ազատ, արդար եւ թափանցիկ: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնռեսական  համագործակցությունը լավ ապագա ունի եւ ես կարծում եմ, որ այս տեսակետի հետ համաձայն կլինեն ՀՀ կառավարությունը եւ գործարար համայնքը:

Ո՞ր ոլորտներն են ավելի հեռանկարայիին Հայաստանում ամերիկյան ներդրումների տեսանկյունից

Մենք ուրախ կլինեինք տեսնել, որ Հայաստանում ներդրումային մթնոլորտը աշխարհի ամենալավ ներդրումային մթնոլորտներից է: Մենք կցանկանայինք լրացուցիչ հակակոռուպցիոն միջոցներ տեսնել, ինչպես նաեւ ազատ, բաց եւ ազնիվ ընտրություններ: Մոտ հեռանկարում այս երկու միջոցները կարող են ապահովել ԱՄՆ-ի գործարար շրջանակների լրացուցիչ հետաքրքրությունը: Մենք հանդիպում ունեցանք փոխվարչապետի հետ, որի ժամանակ քննարկեցինք առաջնային հատվածները, ներառյալ էներգիայի վերականգնվող աղբյուրները, տեխնոլոգիաները, «խելացի» գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ ֆինանսական հատվածը: Բացի այդ մենք այցելեցինք ԵՊՀ եւ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն:

ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, կոնգրեսականները եւ նույնիսկ որոշ ընկերություններ ինչպիսիք են «Grant Thornton»-ը, մշտապես կոչ են անում ԱՄՆ կառավարությանը բանակցություններ սկսել Հայաստանի հետ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրի շուրջ: Կարծում եք արդյոք, որ նման համաձայնագրի բացակայությունը ներդրումների համար խոչընդոտ է:

Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությանը, ապա դա Գանձապետարանի հարցն է: Մենք քննարկել ենք այն պայմանները, որոնց դեպքում OPIC-ը կարող է աշխատել մասնավոր հատվածի հետ` ներդրումների ավելացմանը օգնելու համար: Հայաստանում ամերիկյան ներդրումները ավելի քան 11 մլն դոլար են կազմում: Բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ մենք չենք քննարկել հարկային քաղաքականության հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ