News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Yandex.Taxi»-ն Երևանում ներկայացնում է «Մանկական» սակագինը։ Քաղաքում արդեն գործում է մանկական նստատեղով 300 ավտոմեքենա, որոնք ծառայություն են մատուցում նոր սակագնով։ Ժամանակի ընթացքում դրանց թիվը կմեծանա։

Բոլոր մեքենաները համալրված են «Lorelli Explorer» նստատեղերով, որոնք համապատասխանում են եվրոպական ECE-R44/04 անվտանգության չափանիշներին և նախատեսված են 6 ամսականից մինչև 9 տարեկան (9-ից 36 կգ) երեխաների համար։ Ավելի մեծ երեխաների դեպքում նստատեղը հնարավոր է վերածել բուստերի՝ առանց հենակ աթոռի։

«Մանկական» սակագնով աշխատող տաքսիների վարորդներն անցնում են լրացուցիչ վերապատրաստում․ սովորում են ճիշտ տեղադրել և կարգավորել նստատեղը, գրագետ շփում ապահովել ծնողների հետ և ճիշտ արձագանքել փոքրիկ ուղևորների պահվածքին։

«Մենք շատ բծախնդիր ենք երեխաների անվտանգության հարցում, եւ #CarSeatGivesChance նախաձեռնության միանալը դրա նախադրյալներից է։ Այժմ «Yandex.Taxi» հավելվածի միջոցով Հայաստանում առաջին անգամ հնարավոր կլինի պատվիրել մանկական նստատեղով մեքենա։ Ամառը մոտենում է ավարտին, երեխաների հետ ուղևորությունները շատանալու են․ ընտանիքները վերադառնում են հանգստից, դպրոցներում և մանկապարտեզներում սկսվում է նոր ուսումնական տարին։ «Մանկական» սակագնի համար մեքենաները համալրվել են հարմարավետ և անվտանգ նստատեղերով, որպեսզի փոքրիկ ուղևորները լինեն հուսալիորեն պաշտպանված»,- ասում է «Yandex.Taxi» ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։

«Մանկական» սակագնով մեքենան ուղևորին հասանելի է 500 դրամով։ Գինը ներառում է 2 կիլոմետր ճանապարհը, այնուհետև Երևանի սահմաններում յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է լրացուցիչ 100 դրամ։

«Yandex.Taxi» հավելվածը հնարավոր է անվճար ներբեռնել «App Store»-ից կամ «Google Play»-ից՝ հայերեն, ռուսերեն կամ այլ լեզուներով։ Ծառայությունը գործում է Հայաստանի 15 քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ