News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը թեեւ նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում կամք ցուցաբերում է, սակայն 100 օրը քիչ է համարում այդ աշխատանքը գնահատելու համար։ Ալիկ Սարգսյանն այս մասին ասել է NEWS.am-ի հետ զրույցում։

«100 օրը քիչ է, որ ես գնահատականներ տամ կառավարության արած աշխատանքին եւ ձեռքբերումներին: Որ աշխատում են ու փորձում են հաջողություններ արձանագրել, դա փաստ է, բայց որպեսզի ես հիմնավորումներով խոսեմ, ժամանակ  է դեռ պետք»,- ասել է Ալիկ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի այն հայտարարությանը, թե ոստիկանության 100 օրվա ակնհայտ քայլը կոռուպցիայի դեմ պայքարն է, պատգամավորը նշել է. «Դա կառավարության որդեգրած ուղղություններից մեկն է, նորմալ է, նախկինում էլ են պայքարել կոռուպցիայի դեմ։ Թող պայքարեն եւ արդյունք տան։ Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքը հանրագումարի բերելը ժամանակ է պահանջում։ Այս իշխանությունը, որ կամք ցուցաբերում է, դրա մասին խոսք չկա, կարեւոր է, որ կամքի դրսեւորումը բերի ռեալ արդյունքների, բայց դրա համար համբերենք մինչեւ աշուն»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ