News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ընտրություններում պարտված կողմը տեղ չթողեց բանակցությունների, թեեւ փորձեր եղան: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որեւէ լուծում չգտա՞վ, որ ճակատագրական օրվան՝ չարաբաստիկ մարտի 1-ին չհասներ:

«Վեհափառի փորձը փայլուն օրինակ է: Վեհափառը մտահոգությամբ զանգել է ինձ եւ ուղղակի պայմանավորվել ենք, որ Վեհափառը կփորձի հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ՝ վիճակը մեղմացնելու համար: Ինքը չընդունեց Վեհափառին»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա իրավիճակի մեկ լուծում էլ է ներկայացրել. եթե, օրինակ, պարտված կողմը, 21.5 տոկոս հավաքած կողմը չհայտարարեր, որ ընտրվել է:

«Կարող էին իրենք պահանջել ընտրությունների երկրորդ փուլ: Տեղ չեն թողել խոսելու համար: Ինքը հայտարարել է, որ ընտրված նախագահ է եւ հավաքել է մոտ 60 տոկոս: Սա է տարբերությունը նաեի այդ իրավիճակի՝ 1996 թվականի համեմատության մեջ: Այն ժամանակ պահանջվում էր երկրորդ փուլի քվեարկություն: Իսկ այս դեպքում ասվում էր՝ ես եմ ընտրվել, վերջ, ես պետք է գնամ նախագահական պալատ, ես եմ նախագահ՝ 21.5 տոկոսով: Տեղ չեն թողել նաեւ պայմանավորվելու համար»,- ասել է Քոչարյանը:

Ինչ վերաբերում է մարտի 1-ին. նախկին նախագահը հիշեցրել է, որ քաղաքապետարանի դիմացի հրապարակում ոստիկանությունը փորձում էր լուծումներ գտնել, պայմանավորվել, ուղղորդել այդ զանգվածը դեպի Մատենադարան կամ այլ վայր, որտեղ կարող էին շարունակել իրենց հանրահավաքը՝ առանց բարիկադների, առանց այլ մարդկանց գույքի կամ ազատ շարժվելու իրավունքի ոտնահարմանը, բայց մերժել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ