News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին ե՛ւ պաշտպանության նախարարը, ե՛ւ անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որեւէ բախումներ չի ունեցել ցուցարարների հետ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտարարել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին կանոնավոր բանակի ներգրավվածության մասին հարցին:

«Ես ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում: Այն փաստը, որ բանակի որեւէ զինծառայող որեւէ մարմնական վնասվածք չի ստացել, վկայակոչում է, որ բախում չի եղել»,- հավելել է նա:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող նախկին գործարանի տարածքում հայտնաբերված զենքին, որոնք, ըստ ՀՔԾ-ի եւ ԱԱԾ-ի, կարող էին օգտագործված լինել Մարտի 1-ի դեպքերին՝ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է. «Կարող է: Իմ ամբողջ մեղադրականը կառուցված է՝ կարող է այսպես, կարող է այնպես, կարող է այնպես կամ այսպես: Սա է: Հիմա առաջինը պետք է, երեւի, հենց իրենք համբերեն եւ փորձաքննությունից հետո միայն խոսեն այդ մասին»:

Նախկին նախագահը նաեւ կարծում է, որ քննչական մարմինները բացասական, իրենց ուզած ուղղությամբ սպասելիքներ են ձեւավորում ժողովրդի մոտ՝ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքերը: «Սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին՝ կապված շատ զգայուն քրեական գործի հետ: Չի կարելի այդպիսի բան անել»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը:

Նա կրկին հրաժարվել է, թեկուզ ոչ պաշտոնապես, մանրամասներ հրապարակել դատաքննության ընթացքից՝ ընդգծելով, որ կարող են փաստաբաններին զրկել լիցենզիայից կամ նույնիսկ քրեական գործ հարուցել:

«Սա օրենքի պահանջ է, եւ այս օրենքի պահանջը միակողմանի օգտագործվում է քննչական մարմնի կողմից, դոզավորված, իրենց ուզած ձեւով՝ ընդհանուր տեքստից հանել կտորներ, ներկայացնել ժողովրդին՝ իբրեւ մեղադրանքի ապացույցներ»,- հավելել է նախկին նախագահը:

Ինչ վերաբերում է տապալված մամլո ասուլիսին: «Ամենակարեւոր բանը, որ ուզում էիք ասել, բայց չկարողացաք» հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է. «Օ՜, այնքա՜ն բան կար ասելու... Խանգարեցին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ