News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Քո անձնական արժանապատվության դիմաց չպետք է դնես հայ ժողովրդի անվտանգությունը: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է «Երկրի շաբաթը» ծրագրի հատուկ թողարկմանը հյուրընկալված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը հիմա ավելի արժանապատիվ կեցվածքով է հանդես գալիս:

Լրագրողի դիտարկմանը, որ տարիներ շարունակ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, իսկ Հայաստանի նախկին իշխանությունները տարիներ շարունակ լռել են, եւ հիմա ասում են, թե Հայաստանը շատ ավելի արժանապատիվ կեցվածքով է հանդես գալիս, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է արժանապատվությունը: Դու պատասխանատու ես հայ ժողովրդի համար, այս երկրի տարածքային ամբողջականության համար եւ Ղարաբաղի համար: Քո անձնական արժանապատվության դիմաց դու դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, արժանապատվության քո կեղծ մեկնաբանությունը դնում ես մեկ նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա քո երկրի, ժողովրդի անվտանգությունն է, հազարավոր մարդկանց կյանքն է, Ղարաբաղի ապագան է, այն հողերն են, որ այսօր հսկվում են հայկական բանակի կողմից»:

«Եթե սա, այսպես ասենք, ադեկվատ մոտեցում է, ես դա չեմ ընդունում: Ու այո՛, դրա համար վերադառնում եմ քաղաքականություն: Չեմ ընդունում դա»,- հավելել է ՀՀ երկրորդ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news