News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին Սպիտակ տանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է The Hill-ը:

Պատասխանելով նախագահ Դոնալդ Թրամփի՝ պատժամիջոցների կարգավիճակի մասին հարցին, Մնուչինը նշել է, որ Ֆինանսների նախարարությունը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում: Ըստ նրա, պատժամիջոցները կազդեն բարձրաստիճան պաշտոնյաների վրա, եթե Անկարան հրաժարվի քահանա Էնդրյու Բրանսոնին թույլատրել ԱՄՆ վերադառնալ:

Բրանսոնը մեղադրվում է լրտեսության եւ քրդական ջոկատներին աջակցելու մեջ, ինչպես նաեւ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպիչներին օգնելու համար: Քահանան, ով ավելի քան 20 տարի ապրում է Թուրքիայում, հերքում է բոլոր մեղադրանքները: Նրան մինչեւ 35 տարվա ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ