News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խաղաղ օվկիանոսում Ճապոնիայի Իո (հայտնի է նաեւ որպես Իվոձիմա) կղզու մոտակայքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է կղզուց  263 կիլոմետր հարավ-արեւելք, երկրաշարժի օջախը գտնվել է  1,8 կմ խորության վրա:

Կղզում մշտական բնակչություն չկա, սակայն գործում է Ճապոնիայի Ծովային ուժերի ինքնապաշտպանության ավիաբազան: Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հայտարարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ