News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում դատարանի վրա ճնշումը եւ կրկնակի կալանքը: Այս մասին նախկին նախագահն ասել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ուրեմն կգնամ, կհայտնվեմ, բայց վստահություն ունեմ, որ այս գործն այս վիճակում Եվրադատարանում զրոյական շանս ունի»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այս գործը լուրջ թեստ է մեր դատական համակարգի համար. «Մեր դատական համակարգը սկսելու է սոցիալական ցանցերի տրամադրությա՞մբ շարժվել, թե՞ օրենքով: Առաջ հեղափոխությունները, որ անում էին, ո՞նց էին անում. հեղափոխությունից հետո ամեն ինչ կազմալուծում էին, դնում էին, հրապարակում էին գիլիոտինը՝ գլուխ կոտրող մեքենան եւ ասում էին՝ նա մերոնքական է, ապրեք, լավն եք, սրանք մերոնքական չեն, գլուխները կտրենք: Ամբողջ ֆրանսիական հեղափոխությունը գիլիոտինն օգտագործելու հեղափոխություն էր, չէին հերիքում գիլիոտինները, եւ այսպես 24 ժամ միայն գլուխներ էին կտրում:

Հիմա աշխարհը մի քիչ փոխվել է: Մենք անդամակցել ենք Եվրախորհրդին, որոշ պարտավորություններ ունենք Եվրախորհրդի առջեւ, եւ այս տրամադրությունների առաջը միայն դատական համակարգը կարող է առնել, որը քաղաքականությունից պետք է հեռու լինի եւ պետք է առաջնորդվի միայն ու միայն օրենքներով: Եվ դրա համար է ճնշում գործադրվում փաստաբանների վրա, ճնշում են գործադրում նաեւ դատարանների վրա, շատ մեծ է ճնշումը: Ճնշումը ոչ միայն հեռախոսային զանգն է, ճնշումն այն տրամադրությունն է, որը ձեւավորվում է հասարակության մեջ:

Ուրեմն կարող են, շարունակելու են անպայման, բողոքարկելու են, անպայման փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու են անպայման քաղաքական բանտարկյալ, այն իշխանությունը, որը պնդում է, որ երբեք քաղաքական բատարկյալներ Հայաստանում չպետք է լինեն, ուրեմն առաջինն եմ լինելու: Ես էլ պատրաստ եմ պայքարել՝ լինելով թեկուզ բանտում, թե ազատության մեջ»,- եզրափակել է Հայաստանի երկրորդ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ