News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է երկրորդային պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք պատժամիջոցների առաջին ալիքի ուժի մեջ մտնելուց հետո կշարունակեն Իրանի հետհամագործակցությունը: Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է  Իրանի հարցով  նոր հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք ակնկալում ենք, որ առեւտրային ակտիվությունը, ներառյալ բեռնափոխադրումները, մինչեւ նոյեմբեր զրոյի կհասցվեն: Հուսով ենք, որ մեր գործընկերները կհետեւեն պատժամիջոցների ռեժիմին եւ կարծում եմ, որ  չպետք է հիշեցնել ԱՄՆ-ի՝ հակառակ դեպքում երկրորդային պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին», - ասել է նա, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես Պետդեպարտամենտը կարող է Չինաստանին համոզել հետեւել այդ  պատժամիջոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ