News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ի բժիշկ Փիթեր Ֆիշերը, հաղորդում է Lenta-ն `հղում անելով The Daily Telegraph-ին:

Թերթը գրում է, որ 67-ամյա տղամարդը հեծանիվով երթեւեկում էր քաղաքում, երբ տեղի է ունեցել բեռնատարի մասնակցությամբ պատահարը: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: Հայտնի է, որ Ֆիշերին բժշկական օգնություն է տրամադրվել, սակայն նա մահացել է վթարի վայրում ստացված վնասվածքներից:

Ֆիշերն, ով ավելի քան 10 տարի աշխատել է որպես թագուհու բժիշկ, հոմեոպաթիայի ոլորտի փորձագետ էր: Նա նաեւ Լոնդոնում Թագավորական հիվանդանոցի հետազոտությունների բաժնի տնօրենն էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ