News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական մանրածախ առեւտրային կազմակերպությունները երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան կոչից հետո դադարեցրել են iPhone սմարթֆոնների գնումները, գրում է Hurriyet-ը: Այսպիսով, Անկարան պատրաստվում է պատասխանել Վաշինգթոնին պատժամիջոցների եւ մաքսատուրքերի համար:

Dogubank առցանց խանութը չեղարկել է հոկտեմբերի եւ նոյեմբերի համար iPhone-ի պատվերները՝ ընդհանուր մոտ 50 մլն դոլար արժողությամբ: Բոյկոտը տարածվել է նաեւ այլ էլեկտրոնիկայի վրա, բայց ավելի փոքր ծավալներով:

Օգոստոսի 14-ին Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ արեց հրաժարվել ամերիկյան ապրանքներից, առաջին հերթին՝ էլեկտրոնիկայից: Apple-ի արտադրանքների երկրպագուներին նա խորհուրդ էր տվել անցնել Samsung-ին: Թուրքիայի նախագահը նշել էր, որ երկիրը կարող է ավելի որակյալ ապրանքներ արտադրել եւ արտասահմանից արտարժույթով դրանք չգնել:

Երկրների միջեւ հակամարտությունը սկսվեց հուլիսի վերջին, երբ Թուրքիայում քրեական գործ էր հարուցվել ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի դեմ, որը մեղադրվում է ահաբեկիչներին սատարելու եւ հեղաշրջման փորձ կատարելու մեջ: Ի պատասխան, Վաշինգթոնը պատժամիջոցներ  սահմանեց արդարադատության նախարարի եւ ներքին գործերի նախարարի դեմ, բարձրացրեց  թուրքական պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքերը: Անկարան համարժեք արձագանքեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ