News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությամբ կայանալիք  ռազմական շքերթը կարող է ավելի քան 90 միլիոն դոլար արժենալ, ասել է պաշտոնյան՝ հղում կատարելով նախնական ծրագրման տվյալներին, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, շքերթի համար 92 միլիոն դոլարի ծախսերի նախահաշիվը դեռեւս չի հաստատվել պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսի կողմից եւ դեռ կարող է փոխվել: Ակնկալվում է, որ շքերթը տեղի կունենա նոյեմբերին:

Այս տարվա սկզբին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ շքերթը ԱՄՆ-ի հարկատուներին 10-ից մինչեւ 30 միլիոն դոլար կարժենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ