News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի տնտեսությունը «սարսափելի վիճակում է»: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդատու Լարի Քուդլոուն՝ կառավարության նիստում   պատասխանելով Չինաստանի հեռանկարների մասին նախագահ Դոնալդ Թրամփի հարցին, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով, «Չինաստանի տնտեսությունը շարժվում է դեպի հարավ: Բիզնեսում ներդրումներն ուղղակի փլուզվում են»: «Մարդիկ վաճառում են արժույթը, ներդրողները հեռանում են Չինաստանից, որովհետեւ նրանց դուր չի գալիս  իրավիճակը, եւ նրանք գալիս են ԱՄՆ, որովհետեւ նրանց դուր է գալիս մեր տնտեսությունը», - ասել է  նա:

Չինաստանի տնտեսության աճը դանդաղեց ապրիլ-հունիս ամիսներին, քանի որ Պեկինը խստացրեց վարկային քաղաքականությունը: Արժույթի միջազգային հիմնադրամը ակնկալում է, որ այս տարի Չինաստանում տնտեսական աճը կդանդաղի մինչեւ 6,6 տոկոս՝ 2017 թվականի 6,9 տոկոսի համեմատ:

Ապրիլի կեսերից չինական յուանը նվազել էր ավելի քան 9 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ