Ավստրալիայի հարավ-արեւելքում Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարման ժամանակ ուղղաթիռը վթարի է ենթարկվել, օդաչուն զոհվել է, հաղորդում է Sydney Morning Herald-ը՝ վկայակոչելով տեղական շտապ օգնության ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Շտապ օգնության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ ուղղաթիռը, ենթադրաբար, բախվել է ծառին Ուլլադալա քաղաքի քիչ հեռու:
Ավելի վաղ տեղական հրշեջ ծառայոթյունը հաղորդել էր, որ նահանգի տարածքում ավելի քան 80 հրդեհ է մոլեգնում: Հրդեհների մարմանը մասնակցում է մոտ 650 հրշեջ եւ ավելի քան 40 ավիացիոն միավոր: