News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բիթքոին (bitcoin) կրիպտոարժույթը ուրբաթ շարունակում է աճել՝ շարժվելով դեպի 6,5 հազար դոլար նիշը: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 2,31 տոկոսով՝ մինչեւ 6,467 հազար դոլար: Կրիպտոարժույթների աճուրդների ծավալով ամենախոշոր Binance բորսայում բիթքոինը թանկացել է 2,41 տոկոսով՝ մինչեւ 6,434 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները պահպանել են բիթքոինի դրական թրենդը. Ethereum-ը թանկացել է 4,99 տոկոսով, մինչեւ 298,78 դոլար, Ripple-ն՝ 6,62 տոկոսով, մինչեւ 0,3022 դոլար, Bitcoin Cash-ը թանկացել է 4,1, տոկոսով՝ մինչեւ 533,13 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին 211,41 մլրդ դոլար է կազմում: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժութային ամբողջ շուկայի գրեթե 52,7 տոկոսը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ