News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երեւանի Պարույր Սեւակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց  բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար:

«Դասական- ՋՍՖ»  վարկը տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով եւ սկսած 9.95% տարեկան տոկոսադրույքով: Վարկը կարելի է ձեւակերպել ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով:  Բնակարանը կարելի է ձեռքբերել առանց կանխավճարի կամ մինչեւ 30% կանխավճարով` գրավադրելով լրացուցիչ գույք: Եթե կանխավճարը գերազանցում է 30%-ը, ապա լրացուցիչ գրավի կարիք չկա:

«Դասական- ՋՍՖ» վարկը նախատեսված է կայուն եկամուտ ունեցող, սակայն կանխավճարի համար դեռեւս խնայողություններ չձեւավորած անձանց համար:

«Վարկավորման նկատմամբ ճկուն մոտեցումը մեր գլխավոր առավելություններից մեկն է, որը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկավորման շուկայում ապահովել կայուն դիրքեր: Սա հիանալի առաջարկ է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բարելավել բնակելի  տարածքը` տեղափոխվելով նորակառույց շենք: Ի դեպ` բնակարանը ձեռք է բերվում կառուցապատողից, ուստի պետությունը կվերադարձնի տոկոսագումարը հաճախորդի կողմից վճարված եկամտային հարկի գումարից: Վարկի արագ ձեւակերպումը եւս առավելություն է մեր հաճախորդների համար», - նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի հանդեպ հաճախորդների վստահության մասին փաստում են ցուցանիշները` բանկի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի քանակը գնալով աճում է: Այս կիսամյակ Յունիբանկը տրամադրել է 55%-ով ավելի շատ վարկային միջոցներ, քան 2017թ.-ի նույն ժամանակահատվածում: 2018թ.-ի հունիսի 30-ին Յունիբանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը կազմել է ավելի քան 11,7 մլրդ ՀՀ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ