Flixbus ընկերության միջքաղաքային ավտոբուսը գերմանակակ Ռոստոկ քաղաքում դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել է ճանապարհամերձ ջրանցքը, արդյունքում վեց մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, եւս տասը՝ թեթեւ վնասվածքներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bild-ը:
Ինչպես հայտնել են Ռոստոկի ոստիկանությունում, մայրուղու՝ դեպի Բեռլին տանող A19 հատվածը փակ է: Փրկարարները օգնություն են ցուցաբերել ավտոբուսի շուրջ 30 ուղեւորի: Ավտովթարի պատճառները դեռ հայտնի չեն: