News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը դրական է գնահատում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը:

«Դրական եմ գնահատում, քանի որ անկախ այն հանգամանքից, որ 25-ից ավելի տարի է անցել՝ դեռեւս քաղաքական դաշտը չի կարելի համարել ձեւավորված: Բոլոր պարագաներում սա նշան է այն բանի, որ այս համակարգը աստիճաբանար կուզենա ձեւավորվել Հայաստանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:

Նախկին պատգամավորի խոսքով, Քոչարյանը կարող է լինել այն ուժը, որն ընդդիմություն կձեւավորի: Դիտարկմանը, թե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով եւ հասարակության մի մասի մոտ նրա նկատմամբ բացասական վերաբերմունք կա, Վարդան Բոստանջյանն արձագանքեց. «Դատական վճիռը կա՞ արդեն, երբ իրավական գործընթացը տեղի կունենա եւ կլինի համապատասխան վճիռ, այդ ժամանակ միայն մենք կարող ենք եզրակացություններ անել»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ վերադառնում է քաղաքականություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան...
«Փաստ».  Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում
Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ...
«Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի
Սակայն պարզվում է, որ որոշ արցախյան գործիչներ վախենում են, թե ՀՀ իշխանությունը «կօգտագործի» առիթը...
«Ժողովուրդ». Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է...
«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում
Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Ամենաշատ