News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանության հատուկ բաժնի քննիչները ուրբաթ օրը ժամանել են  Երուսաղեմի հրեական պետության վարչապետի նստավայր եւ այնտեղ անցկացնում են Բենյամին Նեթանյահուի հերթական հարցաքննությունը: Այս մասին հաղորդում է իսրայելական Kan ռադիոկայանը, որի համաձայն հարցաքննությունն անցկացվում է, այսպես կոչված, 4000-ի գործով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Այս գործի շրջանակներում քննիչները ստուգում են կասկածներն առ այն, որ վարչապետը ավելորդ ներողամտություն է ցուցաբերել Bezeq հեռահաղորդակցական ընկերության նկատմամբ՝ հեռահաղորդակցական հսկային պատկանող Walla տեղեկատվական պորտալի կողմից իր կառավարության գործունեության դրական լուսաբանման դիմաց: 2018 թվականի սկզբին ոստիկանությունը ձերբակալել էր Նեթանյահուի նախկին մամուլի խոսնակ Նիրա Հեֆեցին, որը կասկածվում է Bezeq-ի սեփականատեր Շաուլ Էլովիչի հետ կոռուպցիոն հարաբերությունների մեջ լինելու համար:

Սա ՆԵթանյահուի արդեն չորրորդ հարցաքննությունն է այս տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news