News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր է հետագայում եւս համաչափ պատասխանել ԱՄՆ ցանկացած գործողության: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առեւտրի նախարար Ռուհսար Փեքջանը:

«Մենք ԱՄՆ-ին արդեն պատասխանել ենք ըստ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների, մտադիր ենք հետագայում եւս համաչափ պատասխաններ տալ»,- ասել է թուրք նախարարը, փոխանցում է NTV-ն:

Նախօրեին Փեքջանը հայտնել էր, որ Անկարան ԱՀԿ-ում կբողոքարկի թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի բարձրացման ԱՄՆ որոշումը: Դրանից բացի, երկրի առեւտրի նախարարի խոսքով՝  ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի կողմից սահմանվող մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը գնահատվում է տարեկան 533 մլն դոլար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին կարգադրել էր Թուրքիայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկել՝ համապատասխանաբար հասցնելով մինչեւ 50 եւ 20 տոկոսի: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ի պատասխան հայտարարել էր ամերիկյան ամբողջ էլեկտրոնիկայի բոյոկտի մասին եւ բարձրացրել ԱՄՆից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ