News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օշականի ճակատամարտը ցույց է տվել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդները միասին  կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն: Այս մասին օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտում զոհված մարտիկների հուշարձանի մոտ հավաքվածների առջեւ ելույթ ունենալիս նշեց Հայաստանհում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Դեսպանը նշեց, որ ամեն տարի օգոստոսի 17-ին իրենք այստեղ են հավաքվում, Օշականի հերոսների այս հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ռուս զինվորների եւ հայ կամավորների հիշատակին, որոնք անհավասար մարտում ընկել են հանուն եղբայրական հայ ժողովրդի ազատության եւ անկախության:

«Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի կարեւորագույն իրադարձություններից մեկն է: Մեր ընդհանուր պատմության այս փառապանծ էջը ցույց է տվել, որ եղբայրական երկու ժողովուրդները կարող են համատեղ ուժերով ցանկացած դժվարություն հաղթահարել»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Նա կոչ արեց երիտասարդներին հայրենասիրության, ազգային եւ համամարդկային արժեքների դասեր տալ Օշականի ճակատամարտի հերոսների օրինակով:

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը նույնպես նշեց այս պատմական իրադարձության կարեւորությունը: Նա, մասնավորապես, շեշտեց, որ հայ ժողովուրդը հիշում է զոհված հերոսների խիզախությունը: Նրա կարծիքով՝ այս ճակատամարտն է՛լ ավելի է նպաստել հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը եւ Հայաստանի հետագա զարգացմանը:

«Այցելելով հուշարձանը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր զոհվել են այս ճակատամարտում, ինչպես նաեւ վերահաստատում ենք երկու եղբայրական ժողովուրդների միջեւ համագործակցությունը խորացնելու եւ ամրապնդելու մեր պատրաստակամությունը», - ասաց Գասպարյանը:

Միջոցառմանը ներկա էին Արմավիրի փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը, Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկին, վետերաններ, 102-րդ ռուսական ռազմաբազայի եւ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության զինծառայողներ, ինչպես նաեւ տարածաշրջանի բնակիչներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

1827 թվականի օգոստոսի 17-ին Օշական գյուղի մերձակայքում արյունահեղ մարտ է ընթացել պարսից գահի ժառանգորդ Աբբաս Միրզայի բանակի եւ գեներալ Աֆանասի Կրասովսկու ղեկավարած ռուսական զորաջոկատի միջեւ, որն օգնության էր շտապում պարսիկների կողմից անսպասելի հարձակման ենթարկված եւ պաշարված Էջմիածնի վանքին: Պարսից բանակի թվաքանակն էր 30 հազար մարտիկ եւ 24 թնդանոթ, իսկ ռուսական ջոկատինը` 3 հազար մարտիկ եւ 12 թնդանոթ:

Ճակատամարտում ընկած ռուս զինվորների հիշատակին 1834 թվականին Օշական գյուղի մերձակայքում, Էջմիածնից ոչ հեռու, ճարտարագետ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով եւ Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի ու արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ կանգնեցվեց հայկական տուֆից կառուցված հուշակոթող:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ