News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորն ինչ է պարտավոր անել: Այս մասին Pastinfo.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի կողմից երեկ հնչեցված հայտարարություններին, այդ թվում՝ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բողոքի քննությանը դատավորի ինքնաբացարկ հայտնելու, «Մարտի 1»-ի գործերով նախկինում դատավոր Ազարյանի կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ հնչեցված գնահատականներին:

«Իմ կողմից «Մարտի 1»-ի գործերը նախկինում քննելու և այդ հանգամանքով պայմանավորված ինքնաբացարկ հայտնելու պարտավորված լինելու վերաբերյալ ՀՔԾ պետը գնահատականներ չի կարող տալ, նա այն անձը չէ, ով պետք է ասի, թե դատավորը ի՞նչ է պարտավոր անել: Իմ՝ որպես դատավորի, գործողությունների վերաբերյալ գնահատական կարող են տալ միայն Վճռաբեկ դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը: Պարոն Խաչատրյանը կասկածի տակ դրեց օրինական ուժի մեջ մտած դատավճիռները, ինչը հարիր չէ իրավաբանին: Իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողին անգամ հայտնի է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռն օրենք է բոլորի համար, այդ թվում նաև՝ ՀՔԾ պետի համար»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱԿ ներկայացուցիչը հանձն է առել ներկայացնել «քրեական հետապնդման ենթակա» դատավորների եւ դատախազների ցուցակը
ՀԱԿ ներկայացուցիչը անհապաղ միջոցներ է պահանջել...
2008-ի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ տուժածները կարող են փոխհատուցում չստանալ. Լ. Նազարյան
Զեկուցող, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն առաջարկեց փոփոխություններ մտցնել նախագծում, որոնց համաձայն ծառայողական լիազորությունների կատարման ժաամանակ ծանր եւ միջին ծանրության վնաս ստանալու դեպքում կարող է փոխհատուցում...
«Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը դադարել է». Վահե Գրիգորյան
Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն Datalex իրավական տեղեկատվական համակարգում առկա...
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքի մասին տեղեկությունը բացահայտ սուտ է. հայտարարություն
Բացի այդ հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչեւ որոշման հրապարակումը տեղյակ է եղել...
Գորիկ Հակոբյանի տեսանյութերը չգիտենք ուր են. Հայկ Ալումյան
Հայկ Ալումյանը ներկայացրեց, որ Ռոբերտ Քոչարյսնին ասել են, որ ցուցարարների մոտ զենք կա եւ կան կրակոցներ...
«0038» հրամանը եւ «Մարտի 1»-ի գործողությունները փոխկապակցված չեն. Քոչարյանի պաշտպանները տեսանյութեր հրապարակեցին
0038 հրամանի մեջ որեւէ սարսափելի գործողություն չկա, այդ հրամանով զորքերի տեղաշարժ է եղել մի կայազորից մյուսը...