News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 34 մլն դոլար է ծախսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին սպասարկող երկու ինքնաթիռների «ճոխ» ինտերիերը թարմացնելու համար։ Այս ինքնաթիռները սպասարկում են փոխնախագահ Մայքլ Փենսին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին, առաջին տիկին Մելանյա Թրամփին, ինչպես նաեւ ԱՄՆ առաջնորդին, հայտնում է Defense One–ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթղթերը։

Համաձայն ԱՄՆ ՊՆ կայքում հրապարակված փաստաթղթերի՝ օգոստոսի 14-ին ամերիկյան ռազմաօդային ուժերը 16 մլն դոլարի պայմանագիր են կնքել Boeing ընկերության հետ։ Պայմանագրի պայմաններով՝ ավիացիոն կորպորացիան կթարմացնի երկու նախագահական Boeing 747 ինքնաթիռների ինտերիերը, կներկի ինքնաթիռները, սրահի կապիտալ մաքրում կիրականացնի, կտեղադրի գորգի նոր ծածկույթ եւ կփոխարինի նստատեղերը։  

Defense One–ը հայտնում է նաեւ, որ նախորդ տարվա ամռանը Պենտագոնը 18 մլն է ծախսել նախագահի պահեստային ինքնաթիռի նոր ինտերիերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ