News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն անջատվում է Պաշտպանության նախարարությունից։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը. «Գործընթացն արդեն ընթացի մեջ է»,–նշել է նա։

Նրա խոսքով՝ Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեն կգործի որպես առանձին կառույց, որը թույլ կտա նրան ունենալ ֆինանսավորման առանձին աղբյուրներ եւ ծախսերի սեփական ռազմավարությունը. «Դեռեւս այն ներառված է ՊՆ–ի կառույցում, ֆինանսավորումն իրականացվում է հասարակական հիմունքներով»,–պարզաբանել է Արշակյանը։

Ինչպես եւ հիմա կոմիտեի գործունեությունը կուղղվի պաշտպանական, գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ վերջնական արտադրանքի մշակմանը։ Ընդ որում՝ խոսքը, փոխնախարարի խոսքով, ներքին շուկայի մասին է։

Արշակյանը հույս է հայտնել, որ ինքնուրույն գործունեությունը թույլ կտա կոմիտեին ճիշտ աշխատել տեղի ՏՏ ընկերությունների հետ, ընդունել համապատասխան պատվերներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ