News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ տնտեսությունն ու ֆինանսական համակարգը կայուն են՝ չնայած ռուբլու փոխարժեքի «որոշակի անկայունությանը»: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Ըստ նրա՝ շուկայում «բազմակողմ դինամիկա» է տիրում, կա «որոշակի փոփոխականություն»: Ընդ որում, Պեսկովը հիշեցրել է «տնտեսական բլոկի մեր ղեկավարների հայտարարությունները, ըստ որոնց երկրում ֆինանսական եւ տնտեսական համակարգը բացարձակ կայուն է»: Այդպես է նա պատասխանել հարցին՝  արդյոք Կրեմլում ռուբլու թուլացում են թույլ տալիս ԱՄՆ նոր պատժամիջոցների պատճառով, ինչպես նաեւ՝ ինչպես են վերաբերվում ռուբլու՝ վերջին օրերին գրանցված փոխարժեքին:

Օգոստոսի 8-ի առավոտյան՝ ԱՄՆ-ում քննարկվող նոր հակառուսական պատժամիջոցների մասին օրինագծի մանրամասների հրապարակելուց հետո, ռուբլու փոխարժեքը դոլլարի եւ եվրոյի նկատմամբ սկսել է ընկնել: Եզրափակիչ փաստաթուղթն ԱՄՆ Կոնգրեսում հրապարակվել էր միայն օգոստոսի 14-ին, սակայն նույնիսկ ոչ ամբողջական տեքստի հրապարակումն էլ բավարար եղավ, որպեսզի ռուբլու փոխարժեքը սկսի ընկնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ