News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի հարսանքին հյուրերին կառաջարկեն ուտեստներ ավանդական եւ բուսական խոհանոցից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ռեստորանը, որւմ տեղի կունենա հանդիսությունը։

Քնայսլի ու Վոլֆգանգ Մայլինգերի հարսանիքը կկայանա օգոստոսի 18-ին Շտիրիա դաշնային հողի հարավում գտնվող Gasthaus Tscheppe an der Weinstraße ռեստորանում։

«Կմատուցվեն տեղի շտիրիական ավանդական խոհանոցի ուտեստներ ժամանակակից մեկնաբանությամբ, ինչպես նաեւ ինչ–որ բուսական ուտեստ, քանի որ տիկին նախարարը բուսակեր է»,–ասել են ռեստորանում։

Նշվում է, որ բոլոր հյուրերին միատեսակ ուտեստներ կմատուցվի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ