News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու գործով ձերբակալվել է նույն քաղաքի` 1980թ. ծնված բնակիչը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 12-ին` ժամը 20:10-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ «աջ ազդրի բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ նույն հասցեից բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1991թ.:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների 1-ին մասերով, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վանաձոր քաղաքի բնակիչ՝ ծնված 1980թ.: Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Երեւանի Աշխատանքի հրապարակում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին
Ապրիլի 24-ին, ժամը 00:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի...
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում...
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին. «Nissan»-ը բախվել է արգելապատնեշին, կոտրել այն և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր
Ապրիլի 23-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ