News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հրապարակվել են Սանտորինիում հրաբխի ժայթքման ուսումնասիրությունները, որը ոչնչացրել է բարգավաճող քաղաքակրթությունը:

Մինոսյան քաղաքակրթությունը Կրետեում գոյություն է ունեցել մ.թ.ա. 2700 եւ 1400 թվականների միջեւ: Այն տարբերվել է զարգացած մշակույթով եւ ճարտարապետությամբ, բայց հանկարծակի վերացել է՝ գրավվելով հույների կողմից: Գիտնականները կարծում են, որ քաղաքակրթության վերացման պատճառը Սանտորինիում հրաբխի ժայթքումն էր, բայց երկար ժամանակ է այս իրադարձության ճշգրիտ տարեթիվը չէր պարզվում: Հնագիտական ​​գտածոները խոսում են հօգուտ մ.թ.ա 1570 եւ 1500 թվականների, հաղորդում է  «Մոյա պլանետան»՝ հղում անելով Metro-ին:

Արիզոնայից գիտնականները ձեռնարկել են անսովոր փորձ՝ իրադարձությունները թվագրել ծառի օղակներով: Լաբորատորիայի աշխատակից Շառլոտ Փիրսոնն ասում է. «Մեր հետազոտության շրջանակում մենք ցանկանում ենք հասկանալ, երբ են կատարվել այս կամ այն իրադարձությունները: Եթե մենք կարողանանք ճշգրիտ կապել հրաբխի ժայթքումը նշված օրվա հետ, դա թույլ կտա պարզել նաեւ այլ իրադարձությունների տարեթվերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ